Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Տեղի կունենա գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը

546
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 17:20
Տեղի կունենա գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը

Սեպտեմբերի 26-ին խորհրդարանում տեղի կունենա ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստ:

Հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Կորյուն Նահապետյանը, Ռուստամ Մախմուդյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ելք» դաշինքից՝ Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, ՀՅԴ-ից՝ Սպարտակ Սեյրանյանը։

Հիշեցնենք՝ անդրանիկ նիստը սեպտեմբերի 19-ին էր: Այդ օրը հայտարարվեց, որ հաջորդ նիստին կընտրեն հանձնաժողովի նախագահին ու փոխնախագահին։ Գևորգ Կոստանյանն առաջարկեց, որ հանձնաժողովի անդամները մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ ներկայացնեն, թե աշխատանքային ի՞նչ մեխանիզմով են աշխատելու, պատկան մարմիններից ո՞ւմ են հրավիրելու։