«Մայր թատրոնում առաջին անգամ փորձել ենք բեմ բարձրացնել մեր ազգային էպոսը». Վարդան Մկրտչյան
«Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 96-րդ թատերաշրջանը կբացի «Սասնա ծռեր»-ով: «Մայր թատրոնում առաջին անգամ փորձել ենք բեմ բարձրացնել մեր ազգային էպոսը: Կարծում եմ, որ հետաքրքիր ներկայացում է ստացվել՝ նոր լուծումներով, սկզբունքներով ու մոտեցումներով: Լիահույս եմ, որ հայ հանդիսատեսն այն կսիրի»,- սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Սասնա ծռեր» ներկայացման առաջնախաղին նվիրված ասուլիսում նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով՝ «Սասնա ծռերը» կարելի է համարել երիտասարդական ներկայացում, որովհետև ընդգրկված են Մայր թատրոնի երիտասարդ ուժերը, իսկ բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, ով Մայր թատրոնի բեմում ներկայացրել է մեզ ազգային էպոսի վերաբերյալ իր տեսիլքը: |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
114Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
12922.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30