Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հրապարակում եմ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների լուսանկարները». Անդրիաս Ղուկասյան

394
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 15:25
«Հրապարակում եմ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների լուսանկարները». Անդրիաս Ղուկասյան

«Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ստացա ՀՔԾ նամակը Սարի թաղում 2016թ. հուլիսի 29֊ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու հետ կապված քրեական գործը կասեցնելու մասին։ Պատճառը մեղադրյալների բացակայությունն է։ Հրապարակում եմ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների լուսանկարները, որոնք այդ օրը բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ»։