Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վաչե Գյոզալյանը՝ թթվածնային բալոնի պայթյունի նախնական պատճառների մասին

416
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 14:55
Վաչե Գյոզալյանը՝ թթվածնային բալոնի պայթյունի նախնական պատճառների մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պայթյունի նախնական պատճառներին. «Չճշտված տվյալներով տեղի է ունեցել պայթյուն, որն, ամենայն հավանականությամբ, ըստ նախնական վարկածների, տեխնիկայի անվտանգության կանոնների ոչ ճիշտ կատարման հետևանք է: ԲԿ-ի տնօրենի ասածը, բալոնի մասով, ճիշտ է, որովհետև մենք չունենք նման բալոն, քանի որ մեր բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, իսկ այդ բալոնը եղել է՝ 45: Բալոնը մեզ համար հանելուկ է ու երևի օպերատորն ինքն էր այն բերել»: