Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը ճշտումներ է իրականացնում՝ Արցախ ամերիկացի բժիշկների այցի հետ կապված

265
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 14:40
Ադրբեջանը ճշտումներ է իրականացնում՝ Արցախ ամերիկացի բժիշկների այցի հետ կապված

Պաշտոնական Բաքուն ճշտում է Արցախ ամերիկացի բժիշկների «անօրինական այցը»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի ԱԳՆ-ն հետաքննում է սեպտեմբերի 22-26-ը Հարավային Քալիֆորնիայից մի խումբ բժիշկների անօրինական այցը Լեռնային Ղարաբաղ»,- նշված է տեքստում:

Տեղեկությունը մեկնաբանել է ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցանկացած այլ պետության քաղաքացի, ով Արցախ այց է կատարում Հայաստանի տարածքով ու Ադրբեջանից թույլատվություն չի ստանում, նա միանգամից գրանցվում է Ադրբեջանի «սև ցուցակում»։ Չգիտես ինչու այս անգամ ադրբեջանական կողմը ստուգում է նշված տեղեկության հավաստի լինելու փաստը»: