Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ». ցուցահանդես Երևանում

482
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 14:05
«Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ». ցուցահանդես Երևանում

Սեպտեմբերի 25, ժամը 15:00-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունենալու տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված՝ «Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվելու են ճարտարապետի չիրականացած նախագծերը, կառուցված հայտնի շինությունների՝ ճարտարապետական փոքր ձևերի, հասարակական, արդյունաբերական, եկեղեցական կառույցների և հուշարձանների էսքիզներն ու նախնական տարբերակները, որոնք տրամադրել է Ռաֆայել Իսրայելյանի ընտանիքը: