Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Երևանում տեղի է ունեցել «Սասունցիների պարը» բալետի պրեմիերան

471
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 18:15
Երևանում տեղի է ունեցել «Սասունցիների պարը» բալետի պրեմիերան

Սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին, սփյուռքի նախարարության աջակցությամբ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել կանադաբնակ երգահան, պրոդյուսեր Մաժակ Թոշիկյանի «Սասունցիների պարը» բալետի պրեմիերան:

Ելույթ են ունեցել նաև ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը, երգչուհիներ Գոհար Հովհաննիսյանը, Մելինե Առաքելյանը, Նարինե Ասոյանը, Մարիամ Զայանյանը: Երեկոյին մասնակցել է «Նարեկ» պարային համույթը (գեղ. ղեկ.՝ Ա. Ջուլհակյան) և «Արմեններ» հարվածային գործիքների անսամբլը (գեղ. ղեկ.՝ Գ. Թամրազյան և Ա. Դաշյան):

«Սասունցիների պարը» կներկայացվի նաև Գյումրու հանդիսատեսին հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: