Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.

«Պատրաստ ենք անուններ տալ: Կանալից սկսած՝ ջուրը տանում են». Նարեկ գյուղի բնակիչներ

251
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 12:50
«Պատրաստ ենք անուններ տալ: Կանալից սկսած՝ ջուրը տանում են». Նարեկ գյուղի բնակիչներ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Տիգրան Նահապետյանն Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչներին վստահեցրեց, որ կես ժամից ոռոգման ջրի խնդիրը կլուծվի. «Ազատի ջրամբարից ձեզ ջուր կտան կես ժամից, աշնանացանի ջուրը կապահովվի: Առնվազն առաջիկա մի քանի օրերին ջուր կունենաք: Նաև տեղեկացնեմ, որ ջրամբարում տեխնիկական վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում»,- ասաց նա՝ հորդորելով օգնել կառավարությանը. «Մարդիկ խուսափում են իրենց կողքի այլ մարդու մասին տեղյակ պահել ու երբ անարդարացի պայմաններ են լինում, ասում են՝ կառավարությունն ո՞ւր էր: Սենց կազմակերպված նաև տեղերում լուծեք բաշխման արդարացիության հարցը»:

Լրագրողների հարցին՝ պատրա՞ստ եք կառավարության թեժ գիծ զանգել ու բաշխման անարդարացիության հետ կապված խոսել, գյուղացիներն ասացին. «Այո, պատրաստ ենք անուններ տալ ու կտանք: Կանալից սկսած՝ ջուրը տանում են»: