Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Գտնվում եք խորը մոլորության մեջ». Արթուր Սաքունցը՝ Ռ. Քոչարյանին

321
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 12:40
«Գտնվում եք խորը մոլորության մեջ». Արթուր Սաքունցը՝ Ռ. Քոչարյանին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր է՝ ՀՀ քանի՞ քաղաքացու դեմ է պատրաստվում դատական հայց ներկայացնել Ռ. Քոչարյանը։ Վերջում ունենալու ենք երևի «Ռ. Քոչարյանն ընդդեմ ՀՀ քաղաքացիների» հարյուր հազարավոր դատական հայցե՞ր...

Ողջամտությունն ու բարոյական պատասխանատվությունն ուզում եք աբսուրդի վերածե՞ք, չի լինելու։

Ավելին, մարդու իրավունքի զանգվածային խախտումների համար թիվ մեկ պատասխանատուն, դեռ իր գերծողությունների համար պատասխանատվությունը չկրած, որոշել է անցնել հակահարձակմա՞ն։ Ինչպիսի պարզունակություն։ Մեկ է, չեք խուսափելու պատասխանատվությունից. գտնվում եք խորը մոլորության մեջ, կամ էլ գցել են խորը մոլորության մեջ՝ հավատացնելով, թե դա պատասխանատվությունից խուսափելու տարբերակ է։

Պինոչետն ընդդեմ Չիլիի, կամ Գեներալ Ֆրանկոն ընդդեմ Իսպանիայի, կամ ...»: