Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.

««Դու ինձ վրա բոչկա ես գլորել»,- ինձ ասաց Վահան Պապիկյանը». Նարե Գրիգորյան

195
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 11:20
««Դու ինձ վրա բոչկա ես գլորել»,- ինձ ասաց Վահան Պապիկյանը». Նարե Գրիգորյան

Վարչապետի աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօրվանից գործազուրկ եմ- Նիկոլի ականջը կանչի...

Հարգելիʹ բարեկամներ,
Այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով»,- ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ:
Սիրելիʹ բարեկամներ,
Ես կոռուպցիոներ չեմ և ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի և ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: Գործերի կառավարչությունում ցինիկ և արհամարհական վերաբերմունքի են արժանանում բոլոր աշխատողները, սակայն լռում են: Վախից: Իսկ ես և էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների՝ արդյունքում գործազուրկ դարձանք:
Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը և հարյուր հազարավոր քաղաքացիներ: Մոլորված քաղաքացիներ: Իրականում ոʹչ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ոʹչ արդարություն, ոʹչ մարդասիրություն:
Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի»: