Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Խոսում են նրանք, ովքեր տարիներ շարունակ վախի մթնոլորտում լռեցրել են քաղաքացուն». Արթուր Հայրապետյան

181
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 11:15
«Խոսում են նրանք, ովքեր տարիներ շարունակ վախի մթնոլորտում լռեցրել են քաղաքացուն». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչքան մանրապճեղ, պնդուկ ուղեղ կա, հայտարարություն է տարածում, թե ԱԺ-ն կարիք չկա լուծարելու։ Էն էլ ինչպես կա... Բազմակարծության մասին են խոսում նրանք, ովքեր տարիներ շարունակ վախի մթնոլորտում լռեցրել են ՀՀ քաղաքացուն, կեղծել ՀՀ քաղաքացու ազատ ընտրությունը։ Ես հասկանում եմ, դա նրանց վերջին շանսն է ճանկռելու ԱԺ դռները, բայց վերջից առաջին տեղում էլ չեն։ Իսկ ես ասում եմ, որ դեռ մի բան էլ ուշ է։ Պետք է օր առաջ ԱԺ մեծամասնություն կազմող ձրիակերներից ազատվել, որոնք տարիներ շարունակ հայ ժողովրդի ճակատագրերն իրենց թեթև ձեռքով խորտակել են ու փորձում եմ շարունակել Ֆիզիկապես ու հատկապես հոգով ուռոդներն իմպերիամանիայով են տառապում, այլևս նրանք ռոբոտիզացված շեֆի շրջապատից են: Ինչպես կասի ռոբը. «փողին մունաթ»: Բառախլուների հավաքատեղի, որտեղ հիմա էլ վերջին բոլշևիկից անցում՝ արնախումի։ Պետք է իրենքց չկողմնորոշված, անսկզբունքայնությամբ պաշտպանեն, որ շեֆը խորտակվի։ Վերջին իրադարձությունների ֆոնին պետք է ձեզ համար ծանր ու թեթև անեիք, որ դուք, ովքեր ամբաստանյալ Քոչարյանի համար դոշ էր տալիս՝ ժողովուրդը մերժել է։ Սերժիզմից՝ ռոբոտիզացում... Դրանց ուղեղը կարելի է համեմատել բետոնամեշալկայի հետ»: