Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.

Իրանի նախագահն ԱՄՆ-ին հիշեցրել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին

2571
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 10:50
Իրանի նախագահն ԱՄՆ-ին հիշեցրել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիին՝ Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին հայտարարությունը: Այս մասին Իրանի նախագահը գրել է Twitter-ի իր էջում:

«Ամերիկացի պաշտոնյան սարսափելի հայտարարություն արեց Ահվազի ահաբեկչության մասին և պատասխանատու համարեց Իրանի կառավարությանը: Ի՞նչ կմտածեին ամերիկացիները, եթե մենք նման հայտարարություն անեինք 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին»,- գրել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ զինված անձինք հարձակում էին գործել Ահվազում ռազմական շքերթի ժամանակ: Հարձակման հետևանքով զոհվել էր 25 մարդ, ևս 21-ը վիրավորվել: Իրանի ԱԳ նախարարը կազմակերպիչներին անվանել էր «ահաբեկչության և իրենց ամերիկացի հրահանգիչների տարածաշրջանային հովանավորներ»: