Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«ՀՀԿ-ականներն ավելի լավ է մտածեն այն մասին, որ մարդկանց ստիպել են գաղթել երկրից». Լիզա Ճաղարյան

162
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 10:45
«ՀՀԿ-ականներն ավելի լավ է մտածեն այն մասին, որ մարդկանց ստիպել են գաղթել երկրից». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Միակ դիմադրող ուժը հիմա կարծես ՀՀԿ-ն է, որը դեռ շարունակում է պնդել, թե արտահերթի անհրաժեշտություն չի տեսնում, ճիշտ է՝ արդեն ոչ նախկին ինքնավստահ տոնով: Եվ որպես, այսպես ասած, «հիմնավորում» բերում են այն, թե իբր քվեարկության մասնակցության տոկոսը ցածր է եղել. ավելի քան 50 տոկոսն ընտրություններին չի մասնակցել:
Սա արդեն հիմնավորում էլ չէ, սա փրփուրներից կախվել է նշանակում, որովհետև, նախ՝ մեկ տարի առաջ նույն ՀՀԿ-ականները «հաղթեցին» Երևանի ավագանու ընտրություններում՝ ավելի ցածր մասնակցության պարագայում, և դա այն ժամանակ ՀՀԿ-ականներին առանձնապես չէր հուզում, ապա բոլորին էլ հայտնի է, որ ընտրացուցակներում եղած ոչ բոլորն են ապրում Հայաստանում. երկրից արտագաղթած, բայց ՀՀ անձնագրից չհրաժարված շատ անձինք դեռ ընտրացուցակներում են (ՀՀԿ-ականները, ավելի լավ է մտածեն այն մասին, որ իրենց իշխանության արդյունքում մարդկանց ստիպել են գաղթել երկրից»: