Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.

ԴԱԻՇ-ը ցանկանում է «խալիֆայություն» ստեղծել Կենտրոնական Ասիայում

889
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 10:30
ԴԱԻՇ-ը ցանկանում է «խալիֆայություն» ստեղծել Կենտրոնական Ասիայում

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը փորձում է Կենտրոնական Ասիայի տարածքում «խալիֆայություն» ստեղծել և ակտիվացնել «քնած» բջիջները: Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը «Իսիկ-Կուլ-հակաահաբեկչություն-2018» զորավարժությունների բացման ընթացքում, գրում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ գրոհայիններն այդ տարածքում փորձում են ակտիվացնել իրենց «քնած» բջիջները:

Բացի այդ, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ տարածքում ահաբեկչական սպառնալիքները երկարաժամկետ բնույթ են կրում:

«Ցավոք, պետք է նշեմ, որ Աֆղանստանից եկող սպառնալիքներն ուժգնանում են»,- ասել է նա:

Սիրիայում զինված հակամարտությունն սկսվել է 2011թ-ից: Իսկ 2017թ. վերջին հայտարարվեց Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակի մասին: