Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին և վարչապետին

122
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 10:20
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին և վարչապետին

Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ՝ շնորհավորում Է երևանցիներին՝ դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ, ՀՀ վարչապետին՝ ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ: Ինչպես նաև՝ շնորհակալություն է հայտնում ԺՈւԿ ընտրողներին՝ ցուցաբերած վստահության համար, իշխանություններին՝ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար, ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:
Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը:

Բարի երթ մեզ բոլորիս»: