Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. «Հրապարակ»

153
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 09:45
Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի: Ծաղկաձորում գտնվող հյուրանոցային շքեղ համալիրի դեմ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան հայց են ներկայացրել «Սոս-սիսթեմս» ՍՊԸ-ն, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն՝ 611 հազար 400 դրամ գումարի պահանջով:

Մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանի գործերը տեւական ժամանակ է՝ լավ չեն, «Կեչառիս» հյուրանոցը բավականին պարտքեր ունի մատակարար ընկերություններին: Ի դեպ, վերջերս նա հաճախ է այցելում «Կեչառիս», որին կից «Կեչառիս Գարդնս» քոթեջներն էլ վաճառքի է հանել: Լավատեղյակները «Կեչառիսի» դժվարությունները բացատրում են վատ մենեջմենթով։ Ասում են՝ փոքր վնաս չի հասցրել նաեւ նրա որդին, ով ընկերների հետ հաճախ է գալիս՝ ուտում-խմում-գնում»։

Մանրամասները՝ թերթի համարում: