Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

Ջասթին Թրյուդոն թուիթերյան իր էջում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը

298
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 02:15
Ջասթին Թրյուդոն թուիթերյան իր էջում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն թուիթերյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նա նշել է. «Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան: Մեծ անհամբերությամբ սպասում եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը»:

Գրառմանը կից Թրյուդոն նաև տարածել է իր ու Փաշինյանի հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության թվիթերի պաշտոնական էջում արված հրապարակումը: ՀՀ կառավարության էջում գրված է.

«Հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»: