Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ Երևանում

500
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 23:05
Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արարատ Թորոսյանն իր վարած Mercedes մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա և Էրեբունի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան կնոջ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին տեղակացրել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Մինչ ոստիկանները պարզում էին վրաերթի ենթարկվածի ինքնությունը, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: