Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայ ֆուտբոլիստուհիները հաղթեցին վրացի տարիքակիցներին

670
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 21:10
Հայ ֆուտբոլիստուհիները հաղթեցին վրացի տարիքակիցներին

Սեպտեմբերի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի և վրացական «Մարտվե» թիմի միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Կանանց Հայաստանի Մ-19 ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: Աչքի ընկավ Օքսանա Պիզլովան: Առաջին խաղում «Մարտվեն» հաղթել է 2:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Աննա Դալլաքյանը: