Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել

553
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 19:20
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ.

«Սիրելի հայրենակիցներ,

Երևանի բնակիչները՝ անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ:

Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ:

Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն»: