Bloomberg-ի վարկածով՝ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակում է
Bloomberg միջազգային գործակալության «Luxury Travel» հավելվածը ներկայացրել է եվրոպացի ճանապարհորդների շրջանում ամենահայտնի 10 երկրների վարկանիշային աղյուսակը, փոխանցում է Rusarminfo-ն: Հայաստանը հայտնվել է 10-րդ հորիզոնականում՝ զբոսաշրջության ոլորտում 18,65% աճով: «Հայաստանն ունի սքանչելի մայրաքաղաք, և, այո, ամենահայտնի ժառանգներն են Քարդաշյանները: Տեղի ավանդույթների հետ ծանոթություն, լավաշի պատրաստման «մաստեր կլաս», կոնյակի գործարանի և վանքերի այցելություն՝ ահա այն, ինչ սպասվում է զբոսաշրջիկներին Հայաստանում»,- Bloomberg-ը մեջբերում է աշխարհում հայտնի «Cox & Kings» զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներից մեկի՝ Ուորեն Չանգի խոսքը: Վարկանիշային աղյուսակի առաջատարներն են Սան Մարինոն, Վրաստանն ու Իսրայելը: Թոփ 10-յակում են նաև Իսլանդիան, Մակեդոնիան, Մոլդովան, Թուրքիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ադրբեջանը: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18