Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Մարդ տանել-բերելու, ցուցակներ տանել-բերելու անհասկանալի երևույթը չկար». Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը՝ ընտրությունների մասին (տեսանյութ)

324
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 15:15
«Մարդ տանել-բերելու, ցուցակներ տանել-բերելու անհասկանալի երևույթը չկար». Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը՝ ընտրությունների մասին (տեսանյութ)

Համատեղ մամուլի ասուլիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկայացրել են Երևանի ավագանու 2018 թվականի ընտրություններում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ դրանք որակապես տարբերվում էին նախորդ ընտրություններում արձանագրված խնդիրներից: Դ. Իոաննիսյանի խոսքով, չկար մարդ տանել-բերելու, ցուցակներ տանել բերելու, ընտրողների կուտակումների անհասկանալի երևույթը:

Վիճակագրական պատկերը ներկայացնելուվ՝ Արթուր Սաքունցը նշեց, որ դիտորդների նկատմամբ սպառնալիքներ եղել է ընդամենը 2 ընտրատեղամասում՝ 24 տոկոս, վիճաբանություններ՝ 5 տոկոս՝ նախորդ 22 տոկոսի համեմատ, բռնության դեպքեր դիտորդական ընտրատեղամասերում նույնպես չեն գրանցվել: «Կարող ենք արձանագրել, որ ընտրությունը բացառապես եղել է ազատ մրցակցության պայմաններում: Ամենակարևորը՝ թվաբանական կեղծիքներ չեն գրանցվել, չկա նման դեպք»,- ասաց Սաքունցը՝ ընդգծելով, որ այս ընտրություններում ընտրողները գտնվեցին ամենաբարձրում: