Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Երևանի քաղաքապետարանի ավգյան ախոռները մաքրված են». Նարեկ Սարգսյան

467
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 23:35
«Երևանի քաղաքապետարանի ավգյան ախոռները մաքրված են». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդար և թափանցիկ ընտրության արդյունքներով պարտված ուժերը շնորհավորել են հաղթողներին։ 2-րդ տեղը գրաված ԲՀԿ-ն շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին։ 3-րդ տեղը գրաված «Լույս» դաշինքի թեկնածու Զեյնալյանն անձամբ է շնորհավորել՝ դեռ երեկ։ Շնորավորել է նաև «Ժառանգությունը»։ Մնացածները դեռ լռում են, բայց դա այլևս նշանակություն չունի։ Երևանի քաղաքապետարանի հիասքանչ շենքի ավգյան ախոռներն այլևս մաքրված են։ Այս պահից Հայաստանի մայրաքաղաքն ունի նորընտիր, 100 տոկոսանոց լեգիտմ քաղաքապետ և ավագանի։ Շնորհավորում եմ ի սրտե։ Պայքարը շարունակվում է։ Հերթը Ազգային ժողովինն է»։