Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.

«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին». Լևոն Զուրաբյան

150
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 12:50
«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին». Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի համաքաղաքացիներ (ե՛ւ Հայաստանի Հանրապետության, ե՛ւ Երևան մայրաքաղաքի առումով),
Շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին, Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, Հայ Ազգային Կոնգրեսին և «Իմ Քայլ» դաշինքին աջակցած բոլոր այլ քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիներին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի պատգամը անվիճելի է. շարունակել ժողովրդավարական հեղափոխությունը և կազմաքանդել գողապետության մնացորդները (Բոլոր խոսակցությունները ցածր մասնակցության մասին էժան և դատարկ քարոզչություն են։ Ընտրողների ցուցակները առնվազն 25֊30 տոկոսով ուռճացված են, և մասնակցության իրական տոկոսը 60-ից բարձր է)։ Հեղափոխությունն ստացավ մանդատ, ավելին՝ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը և վերջապես ձևավավորել Հայաստանում ընտրված իշխանություն։ Այսօրվանից բոլորիս գործն է՝ կատարել այդ հրամանը։ Առանց այդ էլ այդ գործն ուշացրել ենք, որևէ նոր ուշացում պատմությունը մեզ չի ների»։