Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Երևանի ղեկավարի թիմում չպետք է լինեն քաղաքի մասին պատկերացում չունեցողներ». Աշոտ Ասատրյան

288
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 17:30
«Երևանի ղեկավարի թիմում չպետք է լինեն քաղաքի մասին պատկերացում չունեցողներ». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի նոր քաղաքապետը և իր թիմը պետք է առանձնահատուկ սիրեն Երևանի ամեն միլիմետրը, մարդիկ պետք է հասկանան, որ Երևանը միայն կենտրոնի մի քանի փաբոտ և ակումբային փողոցները չեն. Երևանն իրականում շատ ավելի մեծ հասկացողություն է, քան ամենահասարակ փողոցներն ու դրանց վրայի շինությունները։

Երևանցին Երևանին պետք է վերաբերի ոչ թե քաղաքի, այլ մարդու, ում անչափ սիրում է ու ում համար սիրտը իրոք ցավում է։ Երևանի ղեկավարի թիմում չպետք է լինեն մարդիկ, ովքեʹր ամենափոքր պատկերացումները չունեն այս քաղաքի մասին, ովքեʹր Երևանի ծայրամասերից չեն եկել, ովքեʹր սահմանափակվում են միայն Օպերայով և Հյուսիսային պողոտայով։

Նոր քաղաքապետը գրեթե բոլորի մոտ ընկալվում է դրական կերպարով՝ որպես ուրախ և խելացի մարդ: Հույս ունեմ՝ ապագայում Երևանի քաղաքապետարանի ամեն անդամին ընտրելուց չի մոռանա, որ երևանցիները իրեն սիրում են ու հատուկ ուշադրություն կդարձնի ամեն մեկին, որպեսզի բոլորով սիրեն մեր քաղաքը։

Չգիտեմ՝ ինչով է ավել, ինչով է պակաս Երևանը բոլոր մյուս քաղաքներից, բայց այս քաղաքը չսիրելն անհնար է ու չսիրելով նրա համար աշխատելը հանցագործություն է։

Քաղաքապետին մաղթում եմ հաջողություն, քանի որ իր հաջողությունը ուղղակի կապված է ու ազդում է մեզ վրա։ Երևանին էլ մաղթում եմ համբերություն»։