Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՔԿ-ն ստացել է 23 նյութ, որոնք պարունակում են հանցագործության հատկանիշներ

240
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 21:00
ՔԿ-ն ստացել է 23 նյութ, որոնք պարունակում են հանցագործության հատկանիշներ

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Նշված 23 նյութերից 8-ն ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝ Էրեբունի ու Նուբարաշեն, 3-ական՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում, 2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին՝ 16, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Արդյունքների մասին Քննչական կոմիտեն կտեղեկացնի պարբերաբար: