Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 %-ը. ԿԸՀ

283
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 18:23
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 %-ը. ԿԸՀ

Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի կամ 34, 72 %-ը:

Այս մասին տվյալներ ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:(34. 28 %):

Հիշեցնենք, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանում անցկացվում են ավագանու արտահերթ ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։

Նշենք, որ ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ն: