Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Երևանի ընտրատեղամասերի մեծ մասը շարունակում է անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող ընտրողների համար». Զառա Բաթոյան

274
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 16:40
«Երևանի ընտրատեղամասերի մեծ մասը շարունակում է անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող ընտրողների համար». Զառա Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի ընտրատեղամասերի մեծ մասը շարունակում է անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։ Մյուս կողմից քաղաքացիներն ընտրատեղամաս հասնելու խնդիր ունեն անմատչելի տրանսպորտային միջոցների և միջավայրի պատճառով։ Նախկինում տարբեր քաղաքական ուժեր իրենց միջոցներով են ապահովել քաղաքացիների ընտրատեղամաս հասնելը, այդ թվում իմը, երբ նրանց աչքում ես «շարքային» քաղաքացի էի։ Այդկերպ, իհարկե, ընտրողն իրեն չի կարող ազատ զգալ, եթե նույնիսկ որևէ մեկը հատուկ չի խնդրել նրա ձայնը կամ ուղղորդել։ Այնպես որ, քաղաքական ուժերի կողմից նման աջակցությունն անընդունելի եմ համարում, որքան էլ այդ օգնությունն այսօր անհրաժեշտ է քաղաքացիներին։ Վստահ եմ, որ քվեարկության գործընթացը կարելի է այնպես կազմակերպել, որ խոչընդոտները նվազագույնի հասցվեն կամ իսպառ վերացվեն շատ կարճ ժամանակահատվածում։ Եʹվ Երևանի նոր քաղաքապետի, ևʹ ավագանու խնդիրը նաև սա պետք է լինի»։