Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այսօր առաջին անգամ նախանձում եմ ազատ ընտրողին` Հայաստանի հպարտ քաղաքացուն». Արմեն Մովսիսյան

366
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 18:10
«Այսօր առաջին անգամ նախանձում եմ ազատ ընտրողին` Հայաստանի հպարտ քաղաքացուն». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախագահական երկրորդ ընտրությունն էր՝ դուրս եկա ընտրատեղամասից ու դռան մոտ կանգնած երկու ծխող հանձնաժողովականների խոսակցությունը պատահական լսեցի: Առաջինը՝ «բայց կկրի էսպես որ գնաց», երկրորդը՝-«չէ չենք թողնի, որ կրի»: Իհարկե պայթեցի լսածիցս, շատ բարձր տոնով վեճ սկսվեց, որ ո՞վ եք դուք, որ իմ ազատ ընտրությունս պիտի կանխորոշեք մարդուկներ... Թեման մնաց արդիական ինձ համար ևս հաջորդ մի քանի ընտրություններին, հետո ուղղակի հասկացա, որ օդի տատանում համարվող ընտրություններն ուղղակի ազդում են հոգեկանիս վրա, երեսապաշտությունը, կեղծիքի, ճորտերին հաճոյանալու ամենանգամվա ընտրության դոզան ուղղակի կրծում է ինձ ու հասկացա, որ էլ չեմ գնա ոչ մի ընտրության, հասկացա, որ ես երբեք նման ընտրություններով իշխանություն զավթած, գնած տեսակի հետ ֆիզիկապես չեմ կարող շփվել ու ուղղակի սկսեցի ատել էդ ստոր, բանսարկու տեսակին, իսկ զայրույթն սկսեց դառնալ կոշտ երգեր, ցավոտ երգեր, պարտված ու շարունակ անձայն մնացող տեսակիս մասին:
Ու էլ չէի գնում ոչ մի ընտրության երկար տարիներ....
Այսօր առաջին անգամ ափսոսում եմ, որ չեմ կարող ընտրել, առաջին անգամ նախանձում եմ ազատ ընտրողին՝ Հայաստանի հպարտ քաղաքացուն: Անպայման մասնակցել գիտակցությամբ, որ երկիրն է փոխվում ու փոխվելու է: Մեր տունն է փոխվում»: