Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Թաղային խուժանի ներգրավման լուրեր եմ կարդում». Նարեկ Սարգսյան

513
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 14:35
«Թաղային խուժանի ներգրավման լուրեր եմ կարդում». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թաղային խուժանի ներգրավման լուրեր եմ կարդում անընդհատ: Կարծում եմ կառավարությունը վաղ թե ուշ շատ կոշտ միջոցներ պիտի ձեռնարկի քաղաքական աղբը քաղաքական աղբանոց տեղափոխելու ուղղությամբ: Անձամբ ես, հենց սկզբիվ էլ, կոշտ միջոցների կողմնակից եմ եղել, որովհետև համարել եմ որ ով մարդկային խոսքը միանգամից չի հասկանում, տաս անգամից էլ չի հասկանա: Ուրեմն իրենց հետ պիտի խոսել այն լեզվով, որը հասկանում են: Մեր կառավարությունն արդեն ստիպված է լինելու խոսելու այդ լեզվով, որի համար առկա է հարյուր տոկոսանոց ժողովրդական լեգիտիմություն: Ու դրա արդյունքում քաղաքական փուչիկներ են, որ պայթելու են»: