Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սպասում ենք, տեսնենք՝ ինչպես է իշխանությունը հանձնելու քննությունը». Զարուհի Փոստանջյան

295
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 12:35
«Սպասում ենք, տեսնենք՝ ինչպես է իշխանությունը հանձնելու քննությունը». Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քվեարկությունը կատարեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան 149 դպրոցում տեղակայված թիվ 4/8 ընտրական տեղամասում: Լրագրողների դիտարկմանը՝ նախորդ ընտրություններին ակտիվ էիք, այցելում էիք ընտրատեղամասեր, խախտումներ հայտնաբերում. կարո՞ղ ենք ասել՝ այս ընտրությունները հեղափոխությունից հետո իրենց որակով տարբերվում են նախորդներից, Փոստանջյանը նշել է. «Նախ, պետք է ասենք, որ դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել: Գործող իշխանությունը, այն պարտականությունը որ ստանձնել է՝ արդար, թափանցիկ ընտրություն անցկացնելու, հիմա քննությունն է տալիս: Սպասում ենք, տեսնենք՝ ինչպես է իշխանությունը հանձնելու քննությունը»: