Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը». Դանիել Իոաննիսյան

246
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 12:30
«Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի հնչեցրած հայտարարությունը, թե արշավ է իրականացվում կուսակցության դեմ, ասել է. «Մենք բացահայտում ենք այն ուժերի կատարած խախտումները, որոնք խախտում են կատարում: Եթե ինչ-որ կուսակցություն խախտում չի կատարում, ապա, բնականաբար, մենք այդ կուսակցության կատարած խախտումը չենք կարող բացահայտել: Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը և մենք բնականաբար չենք կարող դա հասարակությունից գաղտնի պահել: Այդ խախտումների գաղտնի պահելը անընդունելի է և չի կարելի նման բան անել: Մենք հրապարակում ենք այն, ինչ տեսնում ենք: Երբ իրենց մասին ապատեղեկատվություն էր տարածվում (Ազատություն ռադիոկայանը 2015թ-ին տեսանյութ էր տարածում, որտեղ ցույց էր տրվում ընտրակաշառք բաժանվելը և ներկայացվում էր, որ դա հիմա է արվում) մենք բարձրաձայնեցինք, որ ԲՀԿ-ի մասին ապատեղեկատվություն է տարածվում: Մեզ համար տարբերություն չկա, թե ով է անում կամ ում դեմ է անում. մեր խնդիրն օրինականության պահելն ու պաշտպանելն է և հասարակությանն իրազեկելը, ինչպես նաև ապատեղեկատվությունը նվազեցնելը»: