Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երկու ֆուտբոլիստ լքել է «Գանձասար-Կապան»-ը

229
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 11:50
Երկու ֆուտբոլիստ լքել է «Գանձասար-Կապան»-ը

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է թիմի սերբ կենտրոնական պաշտպան Վուկաշին Տոմիչի հետ պայմանագիրը։ Սերբ պաշտպանը 6 հանդիպում էր անցկացրել կապանյան թիմի մարզաշապիկով։ «Գանձասար-Կապան»-ում իր ելույթները չի շարունակի նաև բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկին։ Ակումբը նրան թիմից հեռացնելու որոշում է կայացրել՝ կարգապահական կոպիտ խախտումներ թույլ տալու պատճառով։