Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ովքեր նախկինում կաշառք են վերցրել, այսօր ցանկություն ունեն մաքուր ընտրությունների». Մհեր Շահգելդյան

265
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 10:55
«Ովքեր նախկինում կաշառք են վերցրել, այսօր ցանկություն ունեն մաքուր ընտրությունների». Մհեր Շահգելդյան

Երևանի քաղաքապետի «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Մհեր Շահգելդյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրականացվում են ընտրություններ, որոնք պետք է անցնեն առանց կեղծիքների ու ընտրակաշառքի. «Մեր այն քաղաքացիները, որոնք նախկինում գայթակղվել, կաշառք են վերցրել, այսօր ցանկություն ունեն նորմալ, օբյեկտիվ, արդար, մաքուր ընտրությունների»: Նրա խոսքով՝ այս ընտրությունները հեղափոխությունից հետո առաջինն են ու կարևոր են ՀՀ ապագա քաղաքական համակարգի ձևավորման, իրական ժողովրդավարության կայացման տեսանկյունից: