Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Վարչապետը խնդիր դրեց, որ դա իր վստահության քվեն է». Միքայել Մանուկյան

286
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 10:40
«Վարչապետը խնդիր դրեց, որ դա իր վստահության քվեն է». Միքայել Մանուկյան

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկեց Խնկո Ապոր անվան գրադարանում գտնվող ընտրատեղամասում: «Քվեարկել եմ հանոʹւն, առաջին հերթին, մեր երևանցիների, հանոʹւն բարեկեցիկ Երևանի, հանուն կանաչապատ Երևանի, հանոʹւն մեր ժողովրդի միասնականության և համերաշխության: Եթե քարոզարշավի ընթացքը կարճ գնահատեմ, ապա կասեմ, որ բավարար էր, քանի որ մի քիչ քաղաքականացված ընտրություն էր: Վարչապետի մասնակցությունը մի քիչ շեղեց իրական ընտրություններից: Մեզ ուղղված թիրախավորումներ եղել են, բայց թե ո՞ւմ կողմից կամ ո՞ր քաղաքական ուժից, մեզ հայտնի չէ: Վարչապետը խնդիր դրեց, որ դա իր վստահության քվեն է: Մեր քաղաքացին այսօր բարձր ինքնագիտակցություն ունի և հույս ունեմ, որ կքվեարկի իր խղճի մտոք»: