Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ընտրություններում 10:00-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 4 միջադեպ

284
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 10:35
Ընտրություններում 10:00-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 4 միջադեպ

«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին:

Ժամը 08:13-ին Արաբկիրի 4/28 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտում. քվեախցիկի ետնամասում առկա է դուռ: Նաև դռան վերևի մասում առկա է բաց լուսամուտ։

Քվեարկության գաղտնիության մեկ այլ խախտում է գրանցվել Շենգավիթի 8/15 ընտրատեղամասում ժամը 08:16-ին: Դիտորդը հայտնել է, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում:

Առավել հաճախ կրկնվող խախտումներ են գրանցվել՝

Տեղամասի անմատչելիություն (52,2%),

Քվեարկության սենյակի կահավորման հետ
կապված խնդիրներ (15,6%),

Վիճակահանության կարգի խախտումս (10%),

Իրավունքների խոչընդոտում (5,6%),

Չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիր (5,6%):

Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է 93 խախտում, 4 միջադեպ:

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները: