Որ ուժերն ինչպես են լուսաբանվել քարոզարշավի ընթացքում. միջանկյալ զեկույցի արդյունքներ
«Անկախ դիտորդ» դաշինքը սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում իրականացրել է քարոզարշավի լուսաբանման մոնիթորինգ՝ վերգետնյա հեռուստաալիքներում և առցանց հարթակում: Հետազոտության ընթացքում սեպտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մոնիթորինգ է իրականացվել հայկական 5 հեռուստաալիքներում՝ Հանրային («Առաջին ալիք»), «Արարատ», «Արմենիա TV», «Երկիր մեդիա», «Կենտրոն» և 5 առցանց լրատվամիջոցներում՝ «Առավոտ», tert.am, news.am, 1in.am, «Հայկական ժամանակ»: Քարոզարշավի ամբողջ ընթացքի (սեպտեմբերի 10-23) մոնիթորինգի վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո: Հեռուստաալիքների դեպքում մոնիթորինգն իրականացվել է ժամը 18:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ առցանց մամուլում ուսումնասիրվել է ամբողջ օրվա տեքստային կոնտենտը: Հաշվի առնելով նախորդ իշխող ուժի՝ ՀՀԿ-ի շարունակվող քաղաքական դերակատարությունը՝ հետազոտության մեջ դիտարկվել է նաև այս ուժի լուսաբանումը: Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Հանրային հեռուստաալիքը սահմանված կարգով մեկ րոպե անվճար և մինչև երկու րոպե վճարովի (սեպտեմբերի 10-15-ն ընկած ժամանակահատվածում) եթերաժամանակ է տրամադրել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, այնուամենայնիվ, ոչ բոլոր ուժերն են օգտվել անգամ անվճար եթերաժամանակի հնարավորությունից: Մնացած հեռուստաալիքները սահմանել են վճարովի եթերաժամանակի գնացուցակը, ընդ որում՝ այդ եթերաժամանակից առավել շատ օգտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հեռուստաալիքներն իրենց փրայմ-թայմի եթերում ցուցադրել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած իրազեկման տեսանյութերը, որոնցում ներկայացվում է քվեարկությանը մասնակցելու կարգը, ընտրողների իրավունքներն ու պարտականությունները: Ընդ որում, այս տեսանյութերին առավել շատ եթերաժամանակ տրամադրել է «Առաջին ալիքը», ավելի քիչ՝ «Արմենիա» հեռուստաալիքը: Ընդհանուր առմամբ՝ բուն քարոզարշավի շրջանակում հեռուստաալիքներն ամենաշատը եթեր տրամադրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նրան հաջորդում են «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից դրական տոնայնությամբ առավել շատ լուսաբանվել են «Իմ քայլը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, չեզոք տոնայնությամբ՝ «Իմ քայլը», ՀՀԿ-ն և «Լույսը», բացասական տոնայանությամբ՝ «Իմ քայլը», ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանին»: Ընդհանուր առմամբ բոլոր քաղաքական ուժերի մասին հիշատակումները եղել են ավելի շատ չեզոք, քան դրական և բացասական: Բացասական տոնայնությամբ ամենաքիչը լուսաբանված ուժը ՀՅԴ-ն է: Քաղաքապետի թեկնածուներից ամենաշատ լուսաբանված եռյակն է՝ Արարատ Զուրաբյան, Զարուհի Փոստանջյան և Նաիրա Զոհրաբյան: Ինչ վերաբերում է առցանց լրատվամիջոցներին, ապա այստեղ նույնպես քարոզարշավն ակտիվ լուսաբանվել է: Առավել շատ հիշատակված քաղաքական ուժերն են՝ «Իմ քայլը» ՀՀԿ-ն, իսկ երրորդ տեղը կիսում են ԲՀԿ-ն և «Լույսը», ընդ որում, նշված բոլոր ուժերը հիշատակվել են առավելապես չեզոք տոնայնությամբ: Առցանց լրատվամիջոցներում ամենաքիչ լուսաբանված ուժերն են «Հայքը» և «Ռեֆորմիստները»: Առցանց լրատվամիջոցներում քաղաքապետի թեկնածուներից ամենաշատը լուսաբանվել է «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանը, նրան հաջորդում են Նաիրա Զոհրաբյանն ու Արտակ Զեյնալյանը: Սոցիալական ցանցերից մոնիթորինգի ենթարկվել է միայն Facebook-ը: Ըստ քարոզարշավի 6 օրվա արդյունքների՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ինտենսիվորեն օգտվել են սոցիալական այս հարթակից՝ ինչպես պաշտոնական էջերի, այնպես էլ թեկնածուների անձնական օգտահաշիվների միջոցով: Այնուամենայնիվ, պաշտոնական էջերում քարոզարշավը կրում է հիմնականում ֆորմալ բնույթ և իրենից ներկայացնում է նախընտրական հավաքների իրազեկման պաստառների հրապարակում, այդ հավաքներից ուղիղ միացումներ, տեսանյութեր և հարցազրույցներ: Ըստ էության, սոցցանցում իրական քարոզարշավն ընթանում է ոչ պաշտոնական էջերով՝ անհատների միջոցով կամ կեղծ օգտահաշիվներով: Միջանկյալ զեկույցն ամբողջությամբ՝ կարող եք կարդալ այստեղ: «Անկախ դիտորդ» դաշինք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54