Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ալիևը մեղադրել է միջազգային դիտորդներին՝ դրական գնահատանքի համար, այնինչ Երևանում ընտրությունները դեռ չեն էլ սկսվել

487
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 00:10
Ալիևը մեղադրել է միջազգային դիտորդներին՝ դրական գնահատանքի համար, այնինչ Երևանում ընտրությունները դեռ չեն էլ սկսվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր, Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին, թուիթերյան իր էջում մեղադրել է միջազգային դիտորդներին՝ այս ընտրությունների մասին դրական կարծիք հայտնելու համար: «Պետք է ուսումնասիրել միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանում վերջին ընտրությունների կապակցությամբ», գրել է նա, այն դեպքում, երբ ընտրությունը դեռ չի էլ սկսվել, իսկ դիտորդները դեռ կարծիքներ չեն հայտնել:

«Ֆեյսբուք»-ի հայկական տիրույթում սա հումորի տեղիք է տվել: Օգտատերերը հիշեցրել են, թե ինչպես էր 2013-ին Ադրբեջանում ընտրությունների նախօրեին ԿԸՀ-ն հրապարակել արդյունքները: