Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հարյուրավոր մարդկանց են անտեղի զրկել թոշակից, իսկ անապահով ընտանիքներին՝ «Փարոսից»». Սերգեյ Դարբինյան

442
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 22:35
«Հարյուրավոր մարդկանց են անտեղի զրկել թոշակից, իսկ անապահով ընտանիքներին՝ «Փարոսից»». Սերգեյ Դարբինյան

Ակտիվիստ Սերգեյ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգրեմ կպայթեմ մեջիցս.
Ինչպես գիտեք, գրել էի, որ մորս թոշակը կտրել են։
Եթե դա լիներ Սերժի ժամանակ, դա կհամարեի քաղաքական հետապնդում, կբարձրաձայնեի, ակցիաներ կանեի և այլն, հիմքեր կային, քանի որ շատ էին ճնշում։ Շեշտում եմ՝ մի քանի հիվանդություն ունեցող կնոջը զրկել են կարգից…
Հիմա այս ամենից հետո ես ի՞նչ գնահատական տամ, թե ինչու են նման կերպ վարվել։
Մանե Թանդիլյանին գրել եմ, սպասում եմ վերջնական փնթի պատասխանին։
Հարգելիներս հարյուրավոր մարդկանց են անտեղի զրկել թոշակից, իսկ անապահով ընտանիքներին «Փարոսից», սա շատ լուրջ ազդանշան է…
Քլունգը դեռ չեմ վերցրել ձեռքս, քանի որ անցումային շրջան է»։