Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

297
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 23:05
ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղում այցի առաջնային նպատակն էր փաստահավաք աշխատանքներով հայաստանյան խաղաղ բնակավայրերը գնդակոծելու վերաբերյալ հավաստի տեղեկություններ ձեռք բերել առաջնային աղբյուրներից: Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով:

Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Մեր աշխատանքն այս ոլորտում իրականացվում է բացառապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից ու անկախ է որևէ մարմնից կամ անձից:

Այս այցերը հնարավորություն են տալիս նաև լիարժեք հասկանալ գյուղացիներին մտահոգող սոցիալական ու իրավական խնդիրները (կենսաթոշակներ, հողի նկատմամբ իրավունքներ և այլն), ինչպես նաև աշխատել դրանց լուծումների ուղղությամբ: Չպետք է թողնել, որպեսզի գյուղացին իրեն անտեսված զգա որևէ հարցում:

Այցի ողջ ընթացքում կարևոր էր Նոյեմբերյանի և Բաղանիսի ղեկավարների աջակցությունն ու համատեղ աշխատանքը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Թաթոյանը: