«Սուրբ Նշանի որոնումներում». Անամարիա Վարդապետյանի գեղանկարչական աշխատանքների և արվեստագետի գրքերի ցուցահանդես
492
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 00:10
Սեպտեմբերի 26-ին՝ 15:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Սերբիայի նկարիչների միության անդամ Անամարիա Վարդապետյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Անամարիայի նախնիները Կարինի (Էրզրում) մոտակայքում գտնվող Սուրբ Նշան վանքի տարածքից են: Ահա այդ տեղանունից էլ ծնունդ է առել իր ստեղծագործությունների ցուցահանդեսի անվանումը՝ «Սուրբ Նշանի որոնումներում», ինչպես նաև գրքարվեստով զբաղվելու նրա մտահղացումը: Վարդապետյանի արվեստաբանական ուսումնասիրություններն առնչվում են հայ միջնադարյան հուշարձաններին ու զարդաքանդակներին, ինչպես նաև Սերբիայում միջնադարից մինչ օրս պահպանված հայկական հուշարձաններին և 1993 թ. Սերբիայում տեղադրված երկու խաչքարերի զարդաքանդակներին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 2-ը: |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
16300:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
90Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
13918.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
36217.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
74216.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
77616.04.2024, 14:18