Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել». Նիկոլ Փաշինյան

375
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 18:10
«ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել». Նիկոլ Փաշինյան

«Ես ուզում եմ, որ մենք ճեղքենք ինքներս մեր հուսահատությունը, որովհետև մենք հաղթած ժողովուրդ ենք: Սա է մեր հիմնական ասելիքը և ես չեմ ուզում այսօր քաղաքական իրավիճակից խոսել: Այսօր Հայաստանում քաղաքական իրավիճակն այն է, որ ժողովուրդն է քաղաքական բարձրագույն արժեքը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատի կենտրոնական հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Շարունակելով խոսքը՝ Ն. Փաշինյանն ասաց. «Դատական համակարգի հետ կապված ես ուզում եմ մի բան ասել, որ ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել, ինչը նշանակում է, որ մարտի 1-ի գործով կայացրած բոլոր վճիռները հայտնվում են ապօրինի կայացրած վճիռների շարքում: Դատական համակարգը կոռուպցիոն համակարգին սպասարկել է և պատասխան պետք է կրի ժողովրդի առաջ»: