Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը հիշել էր կով կթելու՝ Տիգրան Սարգսյանի հայտնի «դասախոսությունը»

929
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 15:00
Նիկոլ Փաշինյանը հիշել էր կով կթելու՝ Տիգրան Սարգսյանի հայտնի «դասախոսությունը»

«Գյուղացիներին չպետք է խորհուրդ տանք՝ ինչպես կով կթել, բայց պետք է համարձակություն ունենանք ասելու՝ 21-րդ դարում հին մեթոդներով չենք հասնի այն արդյունքներին, որոնց ուզում ենք հասնել: Որևէ մեկը չի կարող արգելել այգին մշակել այնպես, ինչպես ինքն է ուզում, կամ կովին կթել այնպես, ինչպես ինքն է ուզում... Պետք է կարողանանք ժամանակակից տեխնոլոգիաների մասին իրազեկել հայրենակիցներին ու աջակցել, որպեսզի տեխնոլոգիաները կիրառվեն՝ իհարկե նպատակ ունենալով ստանալ էկոլոգիապես մաքուր սննդամթերք»,- Արարատի մարզում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշելով ՀՀ նախկին վարչապետի հայտնի արտահայտությունը:

Հիշեցնենք՝ 2011 թվականին Արագածոտնի մարզի բարձրլեռնային գյուղերից մեկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել էր, որ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում կով կթելիս տարրական կանոնները չեն պահպանվում, ինչի հետևանքով կաթը կորցնում է որակական հատկանիշները, դրանում հայտնվում են տարատեսակ մանրէներ։ «Հարգելի գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մարլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,- ասել էր Տիգրան Սարգսյանը։