Համացանցում է հայտնվել Իրանում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչության տեսագրությունը
1837
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 13:00
Համացանցում է հայտնվել Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության տեսագրությունը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել 20-ը: Իրանցի իրավապահների պատասխան կրակի հետևանքով հարձակում գործած անձինք սպանվել են: Թեհրանում հայտարարել են, որ հանցագործները կապ ունեն Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբի հետ: Իրանական Fars գործակալությունը հայտարարել է, որ շքերթին հետևող քաղաքացիները մտածել են, որ հրաձգությունը շոուի մի մասն է: «Այն բանից հետո, երբ մի քանի մարդ վնասվածք ստացավ, նրանք հասկացան, որ դա ահաբեկչական հարձակում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30