Ինքնահրկիզման փորձից հետո Վրաստանի կառավարությունը տեղի է տվել. հացահատկի փոխադրումն ավտոտրանսպորտով ևս մեկ տարի չի արգելվի
Հացահատիկը վերգետնյա տրանսպորտով փոխադրելու արգելքի մասին Վրաստանի կառավարության որոշումը հետաձգվել է մեկ տարով: Այս մասին հայտնում է Jamnews-ը: Այսպիսի որոշում է կայացրել ֆինանսների նախարար Վանո Մաճավարիանին, երբ հացահատիկ ներկրող վարորդների բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկն իր վրա բենզին է լցրել և սպառնացել այրել իրեն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց ուժի մեջ մտցնել Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով հացահատկի և ալյուրի փոխադրման արգելքը: Այդ որոշումը թույլատրում էր նշված բեռնափոխադրումներն իրականացնել միայն նավահանգիստների և երկաթուղային մագիստրալների միջոցով: Որոշումը, որն ավտոտրանսպորտով հացահատիկ և ալյուր փոխադրողներին և տարանցմամբ զբաղվողներին զրկում էր գործունեություն ծավալելու հնարավորությունից, պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 1-ից: Կառավարության առաջ քաշած միակ փաստարկը հսկիչ անցակետերում կուտակվող հերթերն են հացահատիկով բեռնված մեքենաների պատճառով, ինչպես նաև խցանումները, որոնք դրանք ստեղծում են ճանապարհներին, ինչն անհարմարություն է ստեղծում տարեցտարի աճող զբոսաշրջային հոսքի համար: Կառավարության որոշումը գործազուրկ էր դարձնում բեռնատարների հարյուրավոր վարորդների, որոնք զբաղվում են հացահատկի փոխադրմամբ: Սեպտեմբերի 17-ին վարորդները հավաքվել էին Լիլոյում՝ տնտեսական գործունեության ձևակերպման գոտում, և հանդիպում էին պահանջում նախարար Մաճավարիանիի հետ: Եռօրյա ցույցից հետո նրանք ստիպեցին կառավարությանը զիջումների գնալ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացավ Լիլոյի տերմինալի տանիքն ու սպառնաց ինքնահրկիզման ակտ իրականացնել: «Մենք ի գիտություն ենք ընդունել վարորդների դրությունն ու որոշել մեկ տարով հետաձգել կարգավորման ընդունումը: Ապագայում փոխադրումների սահմանափակումները սեզոնային կամ այլ բնույթ կկրեն. դա տեղի կունենա հարցը բեռնատարների վարորդների հետ քննարկելուց հետո», — հայտարարել է ֆինանսների նախարարը, որը հանդիպել է ինքնահրկիզման ակտ իրականացնելու սպառնալիք հնչեցրած վարորդի հետ: Բեռնատարների վարորդներից և հացահատկի բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններից զատ Վրաստանի կառավարությունը բարդ դրության մեջ էր դնում նաև հարևան Հայաստանին: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30