Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Հաջորդը բացվելու են Ազգային ժողովի դռները». Նիկոլ Փաշինյան

520
Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 22:45
«Հաջորդը բացվելու են Ազգային ժողովի դռները». Նիկոլ Փաշինյան

Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ի դռները բացելուց հետո պատրաստվում են բացել նաև Ազգային ժողովի դռները։

«Այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին ՀՀ քաղաքացիների առջև, և մենք ևս մեկ քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու՝ մենք պետք է բացենք նաև Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ: Երբ մենք բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչու եք դա անում, մենք էլ ասում էինք՝ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել և Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու»։