Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«25 տարի մեր արժեհամակարգը ոտնահարվել, դեն է շպրտվել». Գևորգ Հովսեփյան

614
Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 21:45
«25 տարի մեր արժեհամակարգը ոտնահարվել, դեն է շպրտվել». Գևորգ Հովսեփյան

«Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ ու տարածել Համո Սահյանի «Հայաստան ասելիս» և Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունները: «Երջանկության գաղտնիքն անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը՝ խիզախության»,- նշել է կուսակցությունը:

Հիշեցնենք՝ Հայք (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գևորգ Հովսեփյանն է: Քաղաքական ուժի ծրագրային դրույթներն են՝ 1. Երևանը որպես համայն հայության մայրաքաղաք, 2. Երևանը որպես ազգային հեղափոխության մայրաքաղաք, և երրորդը վերաբերում է հենց բուն մունիցիպալ կառավարմանը:

«25 տարի մեր արժեհամակարգն ամեն ձևով ոտնահարվել, դեն է շպրտվել... պետք է վերագտնենք մեր արժեքները»,- ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր թեկնածուն: