Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«30 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց շատ քիչ եմ տեսել հավասար պայմաններ». Արարատ Զուրաբյան

329
Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 21:15
«30 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց շատ քիչ եմ տեսել հավասար պայմաններ». Արարատ Զուրաբյան

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք հավասար պայմաններ էին ստեղծվել քարոզարշավի համար, պատասխանել էր, որ երկար տարիներ լինելով քաղաքականության մեջ, շատ քիչ է տեսել հավասար պայմաններ: «Եթե խոսում ենք հավասար էր, թե հավասար չէր․․․ հիմա միգուցե հավասար էր։ Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Նիկոլ Փաշինյանը մրցակցության մեջ էր բոլոր թեկնածուների հետ»: Թեկնածու խոսքով՝ քարոզարշավն առանձնահատուկ էր նրանով, որ այն տեղի ունեցավ հետհեղափոխական ժամանակահատվածում, և առկա էին նոր երանգներ. «Մի բան դրական է, որ հասարակությունը ներքին համոզում ունի ու ցանկություն, որ ընտրությունները լինեն արդար, առանց խախտումների»: Զուրաբյանի խոսքով՝ պետք է դուրս գալ արհեստական միջավայրից ու գիտակցել, որ քաղաքապետը պաշտոնյա է, ով բոլոր առումներով մի կարևոր գործառույթ ունի՝ կազմակերպել աշխատանքը մի ամբողջ քաղաքի, որն ունի 2800-ամյա պատմություն ու բազում խնդիրներ: