Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Օգտատերերի 71%-ը քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել Հայկ Մարությանին. հարցման արդյունքներ

450
Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 22:05
Օգտատերերի 71%-ը քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել Հայկ Մարությանին. հարցման արդյունքներ

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։

MAMUL.am-ը հարցում էր անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ո՞ւմ կցանկանային տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում: Հարցման առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը (թեկնածու՝ Հայկ Մարության), որի օգտին քվեարկել է ավելի քան 10.330 մարդ: Նշենք, որ ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է ավելի քան 14 հազար մարդ:

Հարցման մասնակիցների քվեարկության արդյունքները՝ ստորև.

1. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն, Նաիրա Զոհրաբյան 6%
2. «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ» դաշինք, Անահիտ Թարխանյան 1%
3. «ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ» դաշինք, Արարատ Զուրաբյան 2%
4. «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» կուսակցություն, Զարուհի Փոստանջյան 4%
5. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն, Րաֆֆի Հովհաննիսյան 2%
6. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ» կուսակցություն, Մանուել Գասպարյան 0%
7. «ԻՄ ՔԱՅԼԸ» դաշինք, Հայկ Մարության 71%
8. «ԼՈՒՅՍ» դաշինք, Արտակ Զեյնալյան 8%

9. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն, Միքայել Մանուկյան 3%
10. «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) կուսակցություն, Գևորգ Հովսեփյան 1%
11. «ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ» կուսակցություն, Արտակ Ավետյան 1%
12. «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» կուսակցություն, Մհեր Շահգելդյան 1%