Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Անկախության օրվա առաջին հիշողություններս կապված են մեր պետական խորհրդանիշերից մեկի հետ». Արտակ Ավետյան

360
Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 18:10
«Անկախության օրվա առաջին հիշողություններս կապված են մեր պետական խորհրդանիշերից մեկի հետ». Արտակ Ավետյան

«Ռեֆորմիստների» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավագույն տոնը.

Անկախության օրվա առաջին հիշողություններս կապված են մեր պետական խորհրդանիշերից մեկի հետ: Հայրիկիս՝ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանին, կարևոր աշխատանք էր հանձնարարված. երկրի գլխավոր զինանշանը պիտի պատրաստեր: Թեև ընդամենը 18 տարեկան էի, հայրս ինձ վստահեց գործի մի մասը. զինանշանը ոսկյա թաղանթով ծածկելը, նաև եռակցման աշխատանքներն արեցի: Աշխատանքը ժամանակին հասցրեցինք: Զինանշանը տեղադրվեց նախագահի նստավայրում՝ շենքի ճակատամասին, և մի քանիսն էլ՝ ներսում:
Այդ օրերի հուզումն ու ոգևորությունը հիմա դժվար է նկարագրել: Հիմա եմ հասկանում, թե ինչու հայրս ինձ էլ ներգրավվեց: Զոդման ժամանակ ձեռքերս վառել էի, բայց այնպես ոգևորված էի՝ ասես նոր Հայաստանի զինանշանը հենց ես եմ պատրաստել: 18 տարեկան էի՝ ինքնիշխան ու անկախ երկրում:
Անսովոր ու ոգեշնչող ապրումներ էին: Անկախությունը դեռ տոն էլ չէր՝ սովորական ու հասարակ իմաստով, բայց այնպիսի հպարտություն էր ներշնչում: Ոգևորությունը զգում էին բոլորը: Հպարտ էինք մեզ համար, երկրի համար, ապագայի համար: Արդար, ազնիվ ու միասնական... Պատմությունից ու ժամանակից անկախություն էինք պոկել, ու բոլորս էինք դրան մասնակից:

Բարի վայելենք անկախությունը:

Շնորհավո՛ր Անկախության տոնդ, հայրենիʹք»: